ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Էդմոն Մարուքյան. Արտահերթի մտադրությունից հրաժարվելով՝ իշխանությունը հանրությանը մղում է հակասահմանադրական գործընթացների

Էդմոն Մարուքյան. Արտահերթի մտադրությունից հրաժարվելով՝ իշխանությունը հանրությանը մղում է հակասահմանադրական գործընթացների
08.02.2021 | 20:13

Արտահերթ ընտրությունների մտադրությունից հրաժարվելով՝ իշխանությունը հանրությանը մղում է հակասահմանադրական գործընթացների, համոզված է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բնականաբար, դա ԼՀԿ-ի ճանապարհը չի, բայց այդ հավաքված, կուտակված էներգիան ինչ-որ մի տեղ դուրս է գցելու, և դրա թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է», - ասում է Մարուքյանը: Նա հիշեցնում է Վահան Բադասյանի՝ Փաշինյանից ֆիզիկապես ազատվելու հայտարարությունը, որի համար նա կալանավորված է. «Ես ծայրահեղ քայլերի Նոստրադամոսը չեմ, որ ասեմ` ով ինչ է անելու, բայց հիմա ունենք Վահան Բադասյանի գործը, չէ՞ որ մարդը կալանավորված է: Այդ ծայրահեղ հայտարարությանն ինչի՞ է գնացել»: «Հիմա իշխանությունը հասկացել է, պապս էր ասում, ընտրություններն անկտրել ձմերուկ են, չգիտես` ինչ կլինի, նաղդ իշխանությունը թողե՞նք, գնա՞նք ընտրության, ու որոշել են չանել ընտրություն», - նշում է Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը մտափոխվել է, քանի որ համոզվել է` վերընտրվելու շանս չունի. «Վրաստանի օրինակը կարող եմ բերել, երբ որ Սաակաշվին հրաժարական տվեց և կրկին վերընտրվեց նոր մանդատով: Այս իշխանությունը տեսավ, որ դրա հնարավորությունը չունի»:

Դիտվել է՝ 5112

Մեկնաբանություններ